(010) 303-300

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՑԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  դպրոցականների համար իրականացնում է մասնագիտական կողմնորոշման այցեր: Ծրագրի շրջանակում աշակերտները այցելում են համալսարան, իսկ ՀՀ մարզերի և Երևանի տարբեր դպրոցներ հյուրընկալում են բուհի համապատասխան աշխատակիցներին: Այցերի շրջանակներում աշակերտները հնարավորություն են ունենում ծանոթանալու համալսարանի կրթական միջավայրին, ֆակուլտետներին, լաբորատորիաներին, լսարաններին և արվեստանոցներին, ինչպես նաև մասնագիտություններին ու ընդունելության կարգին:

Այս ուսումնական տարվա ընթացքում համալսարանի աշխատակիցները այցելել են շուրջ 13 դպրոց, իսկ տարբեր դպրոցներից արդեն 31 այցելություն է եղել ՃՇՀԱՀ։

Այցերն անցկացվում են Ընդունելության և կարիերայի բաժնի աջակցությամբ, իսկ ուսանողներին ուղեկցում են ֆակուլտետների դեկանները և համապատասխան ամբիոնների մասնագետները։ Աշակերտների համար կազմակերպվող սեմինարների ընթացքում համալսարանի ներկայացուցիչները մանրամասն ներկայացնում են, թե ինչպես կարող են ուսանողները ձեռք բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, այլև օրինակ խորապես ուսումնասիրել օտար լեզուները և մասնակցել տարաբնույթ ծրագրերի՝ զարգացնելով իրենց հմտությունները, պատրաստվել մրցունակ մասնագետ դառնալուն:

 

13.11.24