Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտների այցելությունները համալսարան և համալսարանի աշխատակիցների այցերը համապատասխան հաստատություններ: Այցերը նպատակ ունեն աշակերտներին ծանոթացնելու համալսարանի գործունեությանը, ֆակուլտետներին, լսարաններին, լաբորատորիաներին և արվեստանոցներին, ինչպես նաև մասնագիտություններին, որոնք հետագայում պետք է ուսանեն:
Ընդունելության և կարիերայի բաժնի ղեկավար Հայկ Սարգսյանը և գլխավոր մասնագետ Արմեն Հարությունյանը այցելել էին Արարատի պետական քոլեջ և հանդիպել ավարտական դասարանի աշակերտների հետ: Ներկայացվել է համալսարանի մասնագիտությունները, հանդիպման ավարտին ծավալվել է բովանդակալից հարց ու պատասխան համալսարանի աշխատակիցների և աշակերտների միջև: