Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր ՃՇՀԱՀ Լեզուների կենտրոնի գլխավոր խմբագիր Լավրենտի Միրզոյանը:
Լավրենտի Միրզոյանի վաստակը կրթության և գիտության ոլորտում անգնահատելի էր, նվիրվածությունը աշխատանքին ու անհատական վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողին անհերքելի են դարձնում նրա լավագույն մասնագետ լինելը:
Լավրենտի Միրզոյանը հայ լեզվաբան էր, ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, լրագրողների միության անդամ, ՀՀ ԿԳՆ լեզվի տեսչության նախկին ղեկավար: Մանկավարժական գործունեություն էր ծավալում ինչպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, այնպես էլ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։
Պրոֆեսորը հեղինակել և խմբագրել է 300-ից ավելի գրքեր, 3000-ից ավելի հրապարակումներ, 25 ուսումնամեթոդական ուղեցույցներ, բառարաններ, որոնք թարգմանվել են 8 լեզուներով, խմբագրել է շուրջ 60-ից ավելի գիտատեսական գրքեր, ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև արժանացել է տարբեր հուշամեդալների և պարգևների. 2023թ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարոն Միրզոյանը Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Հոգեհանգիստը տեղի կունենա Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում փետրվարի 16-ին ժամը 18:00-ին: Վերջին հրաժեշտը նույն վայրից ժամը 13:00-ին: