(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՀԱՑԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԳՈՒՐԳԵՆ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Մուշեղյանը։ Բազմաթիվ խոշոր ու կարևոր ճարտարապետական նախագծերի հեղինակն իր ուրույն ձեռագիրն է թողել նաև մեր համալսարանում՝ կրթելով ճարտարապետների մի քանի սերունդ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում պրոֆեսոր Մուշեղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

18.10.20