ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Աշխատանքային այցով համալսարան էինք հյուրընկալել ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի աշխատակիցներին: Այցի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում, որը նվիրված էր ՀՀ-ում ճանապարհային երթևեկության անmiվտանգության ապահովմանը, կատարված վերլուծությանը և հետագա խնդիրների իրականացմանը: Հանդիպմանը ներկա էին Քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը, Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը և Արմեն Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ծավալուն քննարկում երկու կողմերի միջև, վերլուծվեցին առկա ոլորտային խնդիրները, ինչպես նաև առաջ քննարկվեցին անվտանգության մասին հետագայում առաջացող խոչընդոտները, որոշվեց հետագա քայլերը:
Հանդիպման ավարտին երկուստեք հնչեցին շնորհակալական խոսքեր: Պարոն Հարությունյանը իր հերթին կարևորեց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովուման համար իրականացվող նմանօրինակ քննարկումները, տեղեկացնելով որ երթևեկության անվտանգությանը նվիրված հանդիպում-քննարկումները ամբիոնի առօրյայի մի կարևոր մասն են կազմում: