(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում 2019-2020թթ. ուստարվանից ներդրվել է «Անշարժ գույքի և շինարարության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիր, որը համադրում է ճարտարագիտության, կառավարման և տնտեսագիտության ոլորտների գիտելիքները։ Ծրագրի նպատակն է անշարժ գույքի և շինարարության ոլորտների վերջին զարգացումների վերաբերյալ կրթություն տրամադրել ձեռներեցներին և կառավարիչներին։ 

 Այն նախատեսված է բիզնեսի, անշարժ գույքի և շինարարության ոլորտի այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են կառավարման աշխատանքներ իրականացնել շինարարության և անշարժ գույքի ոլորտներում:

 «Անշարժ գույքի և շինարարության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի հիմնարար առավելություններից է այն, որ շրջանավարտները կարող են աշխատել անշարժ գույքի և շինարարության ոլորտներում, պետական և համայնքային կառույցներում՝ զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ։

Ձեր խոստումնալից ապագան Ձեր ձեռքում է, իսկ բարձրակարգ ու որակյալ կրթությունը՝ մեր:

 

26.06.20