(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՖՈՒՏԲՈԼԻ ԹԻՄԸ ՊԱՏՎԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ Է

Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ֆուտզալի մրցաշարին մասնակցել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և 13 այլ բարձրագույն ուսումնական հաստատության թիմերի՝ շուրջ 168 ուսանող մարզիկներ: Մեր համալսարանը եզրափակել է լավագույն եռյակը` մրցանակային երրորդ տեղի համար անցկացված խաղում 5-0 հաշվով հաղթելով Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմին: Մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումներին մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի համապատասխան հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և դրամական պարգևներով, որը կուղղվի նոր մարզագույք ձեռք բերելուն:

19.11.21