(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՏՂԱՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 2-ՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակներում անցկացվեց վոլեյբոլի տղաների առաջնության եզրափակիչը: Լարված և հավասար պայքարում մեր թիմը զիջեց ԵՊՀ-ի թիմին՝ գրավելով պատվավոր 2-րդ հորիզոնականը: Մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։ ՃՇՀԱՀ ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հակոբ Բադալյանի խոսքերով արվում է ամեն հնարավորը համալսարանում ուսանողների ֆիզիկական դաստիարակության կազմակերպման և սպորտային արդյունքների բարելավման ուղղությամբ:

Շնորհավորում ենք մեր վոլեյբոլի թիմին, մարզիչներին և մեր բուհին այս հաջողության կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաղթանակներ:

 

 

29.11.18