Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Կինը միշտ եղել է կյանքի շարունակության, ստեղծագործ մտքի և առաջընթացի խորհրդանիշը։ Նրա նվիրումն ու աշխատասիրությունը կարևոր դեր ունեն հասարակության զարգացման, ազգային արժեքների պահպանման և երիտասարդ սերնդի դաստիարակության գործում։ Կնոջ ներգրավվածությունն ու ստեղծարար նախաձեռնությունները կարևոր շարժիչ ուժ են գիտության, կրթության, մշակույթի և տնտեսության զարգացման ճանապարհին։
Գիտակրթական միջավայրում Ձեր հետևողական աշխատանքն ու ձեռքբերումները կարևոր խթան են նոր գաղափարների, հետազոտությունների և առաջադեմ լուծումների ձևավորման համար։ Ձեր հաջողություններն ու նվաճումները ոչ միայն ոգեշնչող օրինակ են երիտասարդ սերնդի համար, այլև նշանակալի ներդրում մեր երկրի գիտական և կրթական ներուժի ամրապնդման գործում։
Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակցուհիներին, ուսանողուհիներին և աշակերտուհիներին։ Ձեր ստեղծագործ միտքը, աշխատասիրությունն ու եռանդը մեծապես նպաստում են համալսարանի զարգացմանն ու ակադեմիական կյանքի հարստացմանը։
Թող գարնան ջերմությունն ու լույսը միշտ ուղեկցեն ձեզ՝ պարգևելով բազում հաջողություններ։