Սիրելի՛ կանայք և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այս օրը բացառիկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու կնոջ՝ սիրո, նրբության, հոգատարության և ուժի խորհրդանիշը։
Մայրության և կանացի ճաշակի միջոցով ու ձեր ներկայությամբ գեղեցկացնում ու ջերմացնում եք մեր առօրյան։
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասավանդող կանանց և մայրերին՝ շնորհակալություն հայտնելով նրանց նվիրվածության, գիտելիքի փոխանցման և սերնդի ձևավորման կարևոր առաքելության համար։
Թող միշտ շրջապատված լինեք ջերմությամբ, սիրով, առողջությամբ ու արժևորվածությամբ։
Տոնի կապակցությամբ մաղթում եմ ձեզ արևոտ տրամադրություն և անսահման երջանկություն։