(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Հունվարի 31-ին կայացավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգի հարցն էր համալսարանի ռեկտորի ընտրությունը։

Նիստում, համաձայն  ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության կարգով սահմանված բաց մրցույթի, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ և գաղտնի քվեարկությամբ միաձայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր  ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ․պ․ Մանուկ Բարսեղյանը: Պարոն Բարսեղյանը ՃՇՀԱՀ-ում իր գործունեությունը սկսել է ծավալել 2014 թվականից.

2014-2019 թթ․ — ՃՇՀԱՀ կրթական ծրագրերի մշակման բաժնի գլխավոր մասնագետ:

2020թ․-ից առ այսօր — ՃՇՀԱՀ-ում գործող «Շինարարական խնդիրների բնագիտամաթեմատիկական մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի պահպանում և զարգացում» ծրագրի ղեկավար:

2020թ․-ի հունվարից սեպտեմբեր — ՃՇՀԱՀ-ի գիտական քաղաքականության վարչության պետ:

2020-ից 2024թ. մարտ — ՃՇՀԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2024թ. մարտից 2025թ. հունվար — ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

03.02.25