Սիրելի՛ կանայք և աղջիկներ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է` գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ ու արժևորելու ձեր բացառիկ դերն ընտանիքում, աշխատավայրում ու հանրային կյանքում:
Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դասավանդող կանանց և մայրերին, ովքեր որդեգրել են սերունդների ուսուցման և դաստիարակության սուրբ առաքելությունը, ինչպես նաև ուսանող մայրերին, ովքեր բազմապատկելով իրենց գիտելիքները, մեծ ներդրում են ունենումհայ ընտանիքների կայացման, սերունդների դաստիարակության ու ազգապահպանության գործում: Թող ձեր ընտանիքներում մշտապես թևածի սերն ու խաղաղությունը: