ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր,
ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է նաև Սուրբ Աստվածածնի ավետման օրը, ուստի գարնանաբույր այս տոնի խորհուրդն ավելի է արժևորվում։ Անառարկելի է՝ մայրության շնորհն ու սերունդների հաջորդականությունը կյանքի մեծագույն պարգևներից են․ ամեն ինչ արարվում և կենարար շունչ է ստանում մայրական սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ։ Մեր պատմությունն ու առօրյան փաստում են հայ կնոջ բացառիկ դերի մասին ընտանիքում ու առհասարակ հանրային կյանքում։ Մայրը ընտանիքի, պետության հիմնասյունն է, ամրության ու երջանկության առհավատչյան: Ուստի տոնի առթիվ շնորհավորում եմ բոլոր կանանց՝ մայրանալու բերկրանք ու զավակների գնահատանք մաղթելով նրանց։ Թող միշտ իրականություն դառնան մայրական բոլոր օրհնանքները՝ բարիք բերելով մեր ընտանիքներին ու երկրին։
Սիրով շնորհավորում եմ ՃՇՀԱՀ կանանց ու աղջիկներին։ Ձեզ խաղաղ ու լուսավոր գարուններ եմ մաղթում, կանացի հարատև հմայք ու հավերժական գեղեցկություն: Լինե՛ք միշտ սիրված ու գնահատված:
ՃՇՀԱՀ ռեկտոր՝
Եղիազար Վարդանյան