(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ ուսուցիչներ, 

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ուսուցիչների համաշխարհային օրվա առթիվ: Պատահական չէ, որ այս տոնը միջազգային է և նշվում է աշխարհում ամեն տարի հոկտեմբերի 5-ին՝ հարգելու և մեծարելու ուսուցչի պատվաբեր աշխատանքը:  

Ուսուցչի աշխատանքը բացի պատվաբեր լինելուց՝ հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է: Ուսուցիչն իր աշխատանքն իրականացնում է հանուն ապագայի, հանուն վաղվա սերնդի: Ուսուցչի կարևոր առաքելությունն է նպաստել ազատանկախհայրենասեր ու գիտակից մարդու դաստիարակմանը, սերմանելով նրանց մեջ սեր ու հարգանք հայրենիքի, ընտանիքի և իհարկե գիտելիքի հանդեպ, օգնել կյանքում առաջին քայլերն անող աշակերտին դառնալ լավ մարդ ու քաղաքացի իր պետության համար:  

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի բոլոր ուսուցիչներին՝ ցանկանալով խաղաղություն, քաջառողջություն, բարեկեցություն և լավատեսություն: 

Սիրելի՛ ուսուցիչներ, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով անսպառ աշխատունակություն և բազում մասնագիտական ձեռքբերումներ:  

ՃՇՀԱՀ ռեկտոր  

Եղիազար Վարդանյան 

05.10.23