(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգելի՛ շինարարներշնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ 

Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր, պատասխանատու մասնագիտություններից է, որի արդյունքները վայելում են հանրությունն ու սերունդները։ Շինարարի ու ճարտարապետի ստեղծագործ աշխատանքի արդյունքում են ստեղծվում այնպիսի կառույցներ, որոնք դառնում են մեր երկրի այցեքարտը: Արդյունքում սերնդեսերունդ փոխանցվում են մեր ժողովրդի՝ դարերի խորքից եկող արարչական ձիրքն ու ստեղծագործելու բացառիկ ներուժը: Ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի վարպետների մասնագիտական փորձառությունը՝ լավագույն ավանդույթներին ավելացնելով նորարարական գաղափարներ ու լուծումներ։ Ներկայումս շինարարների առջև ծառացած են մրցունակության, շինարարական աշխատանքների որակի բարձրացման, ֆինանսավորման աղբյուրների ծավալի մեծացման, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտը զարգացնելու և բազմաթիվ այլ հարցեր: Շինարարների՝ որպես հասարակության ստեղծարար ուժի առջև մշտապես առաջադրվում են ժամանակի հրամայականով պայմանավորված խնդիրներ, որոնց լուծումն էլ ապահովում է քաղաքացիների հարմարավետ կենսապայմանների ստեղծումը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն և ստեղծագործական բազում հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի շենացման։ 

13.08.23