(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ շինարարներ, երիտասարդներ և ուսանողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Շինարարի օրվակապակցությամբ։ Այս տոնն առաջին հերթին նվիրված է բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով կերտում են մեր բնակավայրերը, ենթակառուցվածքները, հասարակական ու մշակութային շինությունները՝ դառնալով առաջընթացի, կայունության ու երկրի զարգացման հիմնասյուները։ Ձեր աշխատանքը ոչ միայն նյութական աշխարհ է ձևավորում, այլև գաղափարների իրականացում է՝ պատասխանատվությամբ, ճշգրտությամբ և մեծ նվիրումով։

Սերունդներ կրթելով՝ ՃՇՀԱՀ-ը սերմանում է ստեղծագործ միտք, տեխնոլոգիական մեծ կարողություն ու պատասխանատու քաղաքացիական գիտակցություն։ Մաղթում եմ, որ ձեր մասնագիտական ուղին լինի ապահով, ուղեկցված լինի արժանապատվությամբ ու մշտական զարգացումով։ Եղեք համարձակ, սկզբունքային ու ճշգրիտ՝ ինչպես ձեր ստեղծած կառույցները։ Շինարարի տոնը՝ ուժի, կառուցողականության և ամուր հիմքերի խորհրդանիշը, թող հիշեցնի մեզ, որ ամենամեծ գործերը սկսվում են հավատով, գիտելիքով և նվիրումով։

08.08.25