(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ շինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Այս օրը խորհրդանշում է  մեր ժողովրդի արարելու, հարազատ երկիրը կառուցելու և գալիք սերունդներին փոխանցելու ձգտումը:

Շինարարի մասնագիտությունն ամենապատասխանատու մասնագիտություններից է, որի արդյունքները տեսնում և վայելում են հանրությունն ու սերունդները։ Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում: Մեր նախնիները բացառիկ ժառանգություն են թողել մեզ, որով հպարտանում ենք՝ պահպանելով և ներկայացնելով այն աշխարհին ու սերունդներին: Ողջունելի է, որ այսօր հայ շինարարները զարգացնում են անցյալի հայ մեծ վարպետների մասնագիտական փորձառությունը և ավանդույթները՝ կառուցելով ամուր և գեղեցիկ շենքեր՝ նորարարական, առաջադեմ, անվտանգ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Շինարարության բնագավառը կարևոր տեղ է զբաղեցնում երկրի զարգացման գործում։ Պատահական չէ, որ մասնագիտական այս տոնը նշվում է առանձնակի հանդիսությամբ, դրանով իսկ կարևորելով քաղաքաշինական բնագավառը և հատկապես շինարարի առաքելությունը երկրի տնտեսության զարգացման և առաջընթացի գործում: Այսօր էլ մեր երկրում կառուցվում և շահագործման են հանձնվում բնակելի, հասարակական, արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, պաշտպանական, սոցիալական նշանակության բազմաթիվ կառույցներ: Իրականացվում են մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ:

Ցանկանում եմ ընդգծել նաև մեկ հանգամանք, որ  այսօր բազմավաստակ շինարարների կողքին ոլորտում ներգրավված են բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներ, ովքեր հնարավարություն ունեն ժամանակակից պահանջներին համապատասխան, կազմակերպելու և ղեկավարելու շինարարական տնտեսությունը, ինչն իրապես ողջունելի է:

Կրկին շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով բեղուն գործունեություն և ստեղծագործական բազում հաջողություններ:

11.08.24