(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիդ վերջին զանգի՝ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:

Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ՝ այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները հետագայում կծառայեն իրենց նպատակին:

Օրվա առթիվ իմ խորին շնորհակալությունն ու շնորհավորանքներն եմ հղում մեր սիրելի ուսուցիչներին, ովքեր անտրտունջ, սիրով ու նվիրումով կրթել ու դաստիարակել են ձեզ: Գիտելիքը ձեզ առաջնորդելու է ողջ կյանքում՝ բանալու տեսքով՝ այսօր և վաղը, հիմա և հետո: 

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր հնչող զանգը ձեզ կոչում է նոր մեկնարկի ու թռիչքի: Ցանկանում եմ, որ կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները:

Բարի երթ դեպի նոր կյանք:

Ռեկտորի ժ/պ

Մ. Գ. Բարսեղյան

24.05.24