(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ Ժ/Պ ՄԱՆՈՒԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Մեր երկրում Մայրության օր է հռչակվել ապրիլի 7-ը: Այս օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Գարնանային այս տոնի առթիվ ցանկանում եմ բարեմաղթանքի և երախտագիտության ամենաջերմ խոսքերը հղել ձեզ: Հայ կինն իր անձնուրաց նվիրվածությամբ, հոգատարությամբ ու բարությամբ մշտապես եղել է հայ օջախի ամրությունը՝ իր ուսերին կրելով սերունդներ կրթելու և հայ մարդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը:
Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ՄՄԿ քոլեջում և Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցում աշխատող կանանց և մայրերին, ինչպես նաև մեր գեղեցիկ ուսանողուհիներին ու աշակերտներին: Կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը թող ձեր հավերժ ուղեկիցը լինեն:
Ռեկտորի ժ/պ`
Մանուկ Բարսեղյան
07.04.24