Սիրելի´ համալսարանականներ,
2024 թվականը մոտենում է ավարտին, և մենք պատրաստվում ենք դիմավորել 2025 թվականը՝ նոր նպատակներով ու հնարավորություններով։ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները խորհրդանշում են նոր սկիզբ, հույս և ջերմություն. դա այն պահն է, երբ ամփոփում ենք անցած տարվա ձեռքբերումները ու ոգեշնչվում՝ ապագային վստահությամբ նայելու համար։
Անցնող տարում մեր համալսարանն ամրապնդեց իր դիրքերը, ձեռք բերեց նոր հնարավորություններ՝ գրանցելով միջազգային ճանաչում, գիտական կարևորագույն արդյունքներ, ներդնելով նոր կրթական ծրագրեր և ներգրավվելով խոշոր քաղաքաշինական նախագծերում։
Այս բոլոր հաջողությունների համար շնորհակալություն ենք հայտնում մեր պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և գործընկերներին, ովքեր իրենց տքնաջան աշխատանքի միջոցով նպաստեցին մեր ընդհանուր նվաճումներին։ Թող 2025 թվականը լինի նոր հնարավորություն, նոր առաջընթաց և շարունակական հաջողություններ՝ մեզ ու մեր պետությանը խաղաղության, ստեղծագործ աշխատանքի և բարեկեցության ճանապարհով առաջնորդելու համար։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ՝ խաղաղ ու երջանիկ 2025։