TAMPUS ESPAQ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից 10-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի խորհրդական, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, ՈւԽ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մարի Սահակյանը և նույն հանձնաժողովի անդամ Ռուզաննա Հունանյանը ուսումնաճանաչողական այց կատարեցին Բուխարեստի Սփիրու Հարեդ համալսարան։ ESPAQ ծրագիրը միտված էր որակի պահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության բարձրացմանը։
Սփիրու Հարեդ համալսարանում ուսանողները մասնակցեցին տարբեր կոնֆերանս միջոցառումների և քառօրյա քննարկումների արդյունքում դարձան ավելի տեղեկացված։ Քննարկվեցին ուսանողներին հուզող խնդիրները, որոնք կապված էին և համալսարանական առօրյայի, և դասախոսական կազմի հետ։
Ուսանողները շրջայց կատարեցին և ծանոթացան Սփիրու Հարեդ համալսարանի առօրյային, գործունեությանը, կրթական և ժամանցային ծրագրերին։ Քննարկվեցին և համեմատականներ անցկացվեցին երկու համալսարանների դասավանդման որակի, ուսանողների հաճախության և որակյալ մասնագետների թողարկման միջև։
Մեր համալարանի ներկայացուցիչները հանդիպեցին Սփիրու Հարեդ համալսարանի ուսանողների հետ և անցկացրեցին ներքին որակի ապահովման դասընթացներ։