(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵՑ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ

Արցախի հանրապետության իշխանությունների հրավերով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Եղիազար Վարդանյանի ղեկավարությամբ այցելեց Ստեփանակերտի թիվ 1 ջրի մաքրման կայան  ուսումնասիրելու ջրամատակարարման համակարգում ստեղծված իրավիճակը։

Պատվիրակության կազմում էր Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգերի նախագծման շահագործման և կանոնակարգերի մշակման հեղինակային խմբի անդամներ պրոֆեսոր Արհեստակ Սարուխանյանը, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Քելեջյանը:

Մասնագիտական խմբի անդամները  հանդիպումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, ուսումնասիրել են ջրային համակարգում ստեղծված խնդիրները և քննարկել  դրանց լուծման ուղիները։

Մանրամասները տեսանյութում՝

26.08.21