(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՊՐՈՖԵՍՈՐ ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ» ԿՈՉՈՒՄԸ

Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական ու վաստակավոր նկարիչ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ Հրանտ Թադևոսյանին  (Թաթոս)  շնորհվել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը:

Նկարչի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Հրանտ Թադևոսյանը գույների վարպետ է. իր կտավներում առկա են գունային յուրահատուկ ու հետաքրքիր լուծումներ, որոնք ընդգծում են յուրաքանչյուր ստեղծագործության խորը գաղափարները: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են՝ ներկայացնելով տարիների ընթացքում կուտակված փորձն ու վարպետությունը: Յուրաքանչյուր կտավ արտացոլում է նկարչի ներաշխարհը, իսկ գույների նուրբ համադրությունները ստիպում են դիտողին նորովի զգալ արվեստի ուժն ու ազդեցությունը։

10.09.24