(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ DataArt ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

DataArt օլիմպիադային մասնակցում է աշխարհի տարբեր երկրներից շուրջ 2000 ուսանող: Առաջին և երկրորդ փուլերում մասնակիցներին տրվում են ծրագրավորման լեզուների թեստային առաջադրանքներ, և անցկացվում են խմբային հարցազրույցներ փորձագետների հետ, այնուհետև մասնակիցները ստանում են համակարգչային հստակ խնդիրներ:
 
ՃՇՀԱՀ ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնից այս օլիմպիադային անհատապես մասնակցում է 12 ուսանող (3-4-րդ կուրսեր, մագիստրատուրա): Մեր բոլոր ուսանողները անցել են երկրորդ փուլ, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլ հաջողվել է անցնել մագիստրատուրայի 3 ուսանողուհու, ընդ որում՝ ամենաբարձր միավորներով: Վերջիններս գլխավորում են եզրափակիչ փուլ անցած քսան մասնակիցների եռյակը:
Հաջողություն և հաղթանակ ենք մաղթում:
11.05.21