(010) 303-300

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԿԴՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում իրականացվել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդես, որում իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

Թեմատիկ ցուցահանդեսում ներկայացվել են ինչպես ՃՇՀԱՀ- ի, այնպես էլ Ռուսաստանի տարբեր բուհերի ուսանողների ստեղծագործական աշխատանքները։ Դիզայնի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները շեշտադրում էին հիշատակի, հարգանքի և պատմական արդարության գաղափարները՝ միաժամանակ արձագանքելով ազգային հերոսական հիշողության ու հաղթանակի ոգուն։

Բացի ստեղծագործական նախագծերից, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում կայացել է նաև միջազգային գիտական և գործնական համաժողով, որը միավորել էր ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետությունից, Վրաստանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և այլ երկրներից։ Համաժողովը ևս մեկ հարթակ էր՝ արժևորելու համաշխարհային խաղաղության համար մղված համատեղ պայքարի նշանակությունը։

30.06.25