(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են համաշխարհային ուսանողական ամենամյա սպորտային ծրագրավորման ACM ICPC մրցույթի: ICPC-ն համալսարանների միջև ծրագրավորման համաշխարհային առաջնություն է: Մեր համալսարանը մասնակցել է  3 հոգուց բաղկացած թիմով, պատվով ներկայացել և հաղթել է Հայաստանի քառորդ եզրափակիչը, ինչի արդյունքում  իրավունք ստացել մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին:

ՃՇՀԱՀ թիմը ղեկավարում է  ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի ասիստենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը, իսկ թիմի կազմում ընդգրկված են «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի ուսանողներ` Արևիկ Շահվերդյանը, Արտակ Դաշյանը, Րաֆֆի Հախվերդյանը:

Դեկտեմբերի 5-10-ը ՃՇՀԱՀ թիմը  կմասնակցի  Քութաիսիում տեղի ունեցող Միջազգային քոլեջի ծրագրավորման մրցույթի և Հարավային Կովկասի բաց առաջնության կիսաեզրափակչին (OCPC): Հավելենք, որ ICPC-ի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները միաժամանակ կմասնակցեն OCPC-ին:  Մեր ուսանողները հպարտությամբ և մեծ ջանասիրությամբ պատրաստվում են ներկայացնել համալսարանը, և հաջողություններ գրանցել արդեն միջազգային հարթակներում:

01.12.22