ՃՇՀԱՀ Ընդունելության և կարիերիայի բաժինը Արփիսոլար ընկորության հետ համատեղ իրականացրել է «Ինժեների դերը արևային ոլորտում» խորագիրը կրող աշխատաժողովը, որի նպատակն էր խթանել արևային ոլորտի ճանաչումն ու զարգացումը, ինչպես նաև նպաստել ՃՇՀԱՀ ուսանողների ներգրավմանը։
Հիշեցնենք, որ բարձր առաջադիմություն ունեցող և իրենց ակտիվությամբ աչքի ընկած ուսանողները մարտի 14–ից մինչև ապրիլի 6-ը ընկերությունում ունեցան ուսումնական պրատիկա, որի ժամանակ հմուտ ինժեներները ներկայացրին իրենց տարիների փորձը և հմտությունները: Ուսանողներից մեկը պրակտիկայի ավարտին ստացավ աշխատանքի առաջարկ։
ՃՇՀԱՀ ուսանող Արմեն Սահակյանը Արփիսոլար ընկերությունում աշխատում է որպես ինժեներ: Արմենը պատմում է, որ ոլորտը նրան հետաքրքրել է դեռ այն ժամանակ, երբ ընկերության աշխատակիցները այցելել էին համալսարան՝ հանդիպելու ուսանողների հետ: Արփիսոլարը սեմինարի ընթացքում ներգրավել է նաև մասնակից ուսանողներին՝ տալով հարցեր՝ հասկանալու համար ոլորտի հանդեպ հետաքրքրությունը: Մի քանի ակտիվ ուսանողների հրավիրել են ընկերություն, և որպես ընկերության աշխատակից ընտրվել է Արմենը. «Մեկ ամիս պրակտիկա անցնելուց հետո ինձ հրավիրեցին աշխատանքի, ես, իհարկե, կարծում էի, որ պրակտիկայով կավարտվի, բայց եղավ անսպասելի առաջարկ: Ինձ համար շատ հետաքրքիր և օգտակար էր փորձառու աշխատակիցների հետ նույն միջավայրում գտնվելը, քանի որ ամեն օր մի նոր բան էի սովորում: Այս ամենի մեջ ամենամեծ ներդրումը համալսարանինն է, եթե չլիներ համալսարանի տված գիտելիքը և կազմակերպվող հանդիպումները ես այսօր այստեղ չէի լինի»:-նշեց ուսանողը: