Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ղեկավարությանը ներկայացվեցին 2024 թվականի ներքին դրամաշնորհների մրցույթում հաղթած և արդեն իրականացված ծրագրերի հաշվետվությունները։
Այս նախաձեռնությունն ուղված է ուսանողների և երիտասարդ գիտնականների ներգրավմանը գիտահետազոտական աշխատանքներում, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել նորարարական լուծումներ տարբեր ոլորտներում։
Այս տարի դրամաշնորհների մրցույթում հաղթող ճանաչվեցին և հաջողությամբ իրականացվեցին հետևյալ ծրագրերը՝
Բացի այդ, դրամաշնորհ էր տրամադրվել նաև ՃՇՀԱՀ Ուսանողական խորհրդին, որը «Ուսումնական գործընթացի մշտադիտարկման և արդյունքների վերլուծություն» թեմայով հետազոտություն էր իրականացրել։ Այս ծրագիրն ուղղված էր համալսարանի ուսանողների կրթական և ակադեմիական միջավայրի բարելավմանը՝ հիմնված տվյալների հավաքագրման և վերլուծության վրա։
Ուսանողները իրենց ղեկավարների աջակցությամբ ներկայացրին ծրագրերի արդյունքները, անդրադարձան կատարած աշխատանքին, ներկայացրին իրենց հետազոտությունների հիմնական եզրակացությունները և առաջարկները։
ՃՇՀԱՀ ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը կարևորեց նման ծրագրերի իրականացումը և ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտահետազոտական գործընթացներին՝ նշելով․ «Շատ եմ կարևորում ուսանողների ներգրավվածությունը գիտական միջոցառումներին, քանի որ դա ոչ միայն զարգացնում է նրանց մասնագիտական հմտությունները, այլև խթանում է նորարարական մտածողությունը։ Մեր նպատակն է ապահովել կրթության, գիտության և պրակտիկայի սերտ կապը՝ ձևավորելով ապագա մասնագետների նոր սերունդ։ Այսպիսի ծրագրերը նպաստում են գիտական մտքի զարգացմանը և ոլորտային մարտահրավերներին ժամանակակից լուծումներ տալուն, ինչը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է»։