(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեցին ներբուհական քննությունները:

Առաջինը քննություն են հանձնում Դիզայնի ֆակուլտետի դիմորդները: Այսօր Դիզայնի ֆակուլտետի 447 դիմորդից քննություն են հանձնում 378 դիմորդ «Գծագրություն» առարկայից, իսկ 69 դիմորդ հուլիսի 6-ին կհանձնի քննություն «Կոմպոզիցիա» առարկայից:

Քննությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 28-ին ՃՇՀԱՀ կայքէջում:

Բոլոր դիմորդներին մաղթում ենք հաջող քննություններ:

26.06.24