Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվեց Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին կարևոր ակադեմիական և կազմակերպչական հարցեր:
Նիստի օրակարգի առաջին հարցով քննարկվեցին դոցենտի գիտական կոչման հավակնորդների որակավորման գործերը: Կայացավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում դոցենտի գիտական աստիճան շնորհվեց Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ. Անուշ Մարգարյանին, Շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Լևոն Ավետիսյանին, Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի դասախոս Կորյուն Աբգարյանին:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր 2025-2026 ուսումնական տարվա համար ասպիրանտուրայի անվճար տեղերի ձևավորման հայտ ներկայացնելուն:
Բացի այդ, նիստի ընթացքում Գիտական խորհրդի անդամները հաստատեցին հայցորդների և ասպիրանտների ատենախոսական թեմաներն ու գիտական ղեկավարներին, ինչպես նաև քննարկեցին և հաստատեցին համալսարանի ներքին իրավական ակտերն ու ընթացիկ մի շարք հարցեր:
Նիստն արդյունավետ և հագեցած էր ու ընդգծում էր ՃՇՀԱՀ-ի գիտական և ակադեմիական գործունեության շարունակական զարգացումը: