(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՏԱԿԱՅԻՆ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային Համալսարանի Ջերմագազամատակարարման և օդափոխության (ՋԳՄՕ) ամբիոնի նախաձեռնությամբ իրականացավ «Ամեն ինչ հատակային ջեռուցման մասին» թեմայով մասնագիտական սեմինարը։

Սեմինարը նպատակ ուներ շենքերի ինժեներաշինարարական ենթակառուցվածքների նախագծման և մոնտաժման ոլորտում ներգրավված մասնագետներին ծանոթացնել ջրային հատակային ջեռուցման ժամանակակից լուծումներին և տեխնոլոգիական նորություններին՝ ProAqua համակարգի օրինակով։

Բանախոսը «ProAqua» ակադեմիայի ղեկավար, «ProTeploPol» YouTube ալիքի հեղինակ Սերգեյ Պիսկարյովը, ներկայացրեց ջրային հատակային ջեռուցման նախագծման, տեղադրման և արդյունավետ շահագործման նորարարական մոտեցումները։ Նա մանրամասն անդրադարձավ ProAqua համակարգի տեխնիկական առանձնահատկություններին, էներգաարդյունավետության բարձրացման մեթոդներին և միջազգային լավագույն փորձին։

Սեմինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն լսելու ոլորտի փորձագետի խոսքը, այլև մասնակցելու քննարկումներին, հարցեր ուղղելու և կիսվելու իրենց փորձով։

Այսպիսի սեմինարները կարևոր հարթակ են մասնագիտական նորագույն գիտելիքների փոխանցման և ոլորտային փորձի փոխանակման համար։

ՃՇՀԱՀ-ը շարունակելու է կազմակերպել նման միջոցառումներ՝ աջակցելով ուսանողների, մասնագետների և ոլորտի առաջատարների միջև կապերի ամրապնդմանը և արդի տեխնոլոգիաների ներդրմանը։

13.03.25