Դիզայնի ֆակուլտետի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան էր այցելել «Նուռ գեյմս» ընկերության ներկայացուցիչ Տաթև Ներսիսյանը, ով արդեն 9 տարի է աշխատում է ընկերությունում՝ որպես խաղեր ստեղծող։ Տաթևը զբաղվում է ինչպես դասական, այնպես էլ հեռախոսային խաղերի ստեղծմամբ, գրաֆիկաներով, մշտապես ներառված լինելով ստեղծագործական ու տեխնոլոգիական գործընթացների մեջ։
Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց իր մասնագիտական ճանապարհը, պատմեց՝ ինչ է նշանակում աշխատել ստեղծագործական ոլորտում, ինչպես է ծնվում խաղի գաղափարը, ինչ փուլերով է անցնում դրա մշակումը և ինչ հմտություններ են պահանջվում ոլորտում հաջողելու համար։
Ներկայացուցչի անկեղծ և մոտիվացնող խոսքն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանի փուլով, որի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, հասկանալու ոլորտի առանձնահատկությունները և լսելու մասնագետի կողմից տրված արժեքավոր խորհուրդներ։
Հանդիպումը ոչ միայն տեղեկատվական էր, այլև ոգեշնչող: Այն ուսանողներին հնարավորություն տվեց մոտիկից ծանոթանալու խաղերի ոլորտի իրական աշխատանքային միջավայրին և բացահայտելու հնարավոր կարիերային ուղիներ։