(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ գիտական խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեցին համալսարանի մի շարք ամբիոնների ղեկավարների ընտրությունները։

Թեկնածուները գիտխորհրդի անդամներին ներկայացրին իրենց առաջիկա հինգ տարվա զարգացման ծրագրերը՝ անդրադառնալով կրթական գործընթացի կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության ակտիվացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։ Քննարկումներից և քվեարկությունից հետո ամփոփվեցին ընտրությունների արդյունքները։

Արդյունքում՝

  • Ճարտարապետության տեսության, պատմության և ժառանգության ամբիոնի ղեկավար ընտրվեց ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Էմմա Հարությունյանը,
  • Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի ղեկավար՝ ճարտ. դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ազատյանը,
  • Քաղաքաշինության ամբիոնի ղեկավար՝ ճարտ. թեկնածու, պրոֆեսոր Զառա Մամյանը,
  • Դիզայնի ամբիոնի ղեկավար՝ արվ. թեկնածու, դոցենտ Անի Աճառյանը։

Հավելենք, որ նշված թեկնածուները մինչ այս զբաղեցնում էին համապատասխան ամբիոնների ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

13.03.26