(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի 2020-2021 ուստարվա  ավարտական կուրսերի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Բակալավրիատի ավարտական կուրսի 541, իսկ մագիստրատուրայում՝ 108 ուսանող բարեհաջող ներկայացրեց ավարտական աշխատանքը:

Գերազանց գնահատական  ստացավ բակալավրիատում 223, մագիստատուրայում՝ 62 ուսանող:

Այս տարի դիզայնի ֆակուլտետի  3 տարբեր մասնագիտացումներով («Գրաֆիկական դիզայն», «Դիզայն (արդյունաբերական դիզայն)», «Միջավայրի դիզայն») սովորող ուսանողներ ներկայացան համատեղ իրականացված աշխատանքով: Նրանք ընդհանուր թեմայի շուրջ միասին, համագործակցաբար իրականացրել էին թիմային աշխատանք: Յուրաքանչյուր ուսանող, ըստ իր մասնագիտացման, աշխատել էր նախագծի համապատասխան հատվածի վրա: Արդյունքում ստացվել էր հետաքրքիր, բազմաբովանդակ հետազոտական աշխատանք, որը հանձնաժողովը գնահատեց գերազանց: Ինչպես նշեց ուսումնական գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանը, սա հրաշալի օրինակ է, փորձ, որը հետագայում կարելի է կիրառել նաև այլ մասնագիտացումներով սովորող ուսանողների թեզերի պաշտպանության ժամանակ:

09.06.21