Ապրիլը հայի հավաքական հիշողության ու գենետիկ ցավի ամիսն է: Ապրիլը, սակայն, նաև ապրելու, ապրեցնելու, հիշելու, ոգեկոչելու, պահանջելու, արդարության մրոտ երեսը մաքրելու ամիս է:
100, 200…1000 տարի էլ անց յուրաքանչյուր նոր սերունդ լինելու է պահանջատեր, ապրիլքսանչորսյան ողբերգության կրողը, հատուցում ու ճանաչում պահաջողը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ամեն տարի ապրիլի 24-ին ի լուր աշխարհի բարձրաձայնում են իրենց պահանջը՝ կառուցելով, նկարելով…
Ամեն տարի, ամեն ապրիլի 24-ին, մեր համալսարանի ուսանողները Հայոց Ցեղասպանությունը փաստող լուսանկարներով, հատուցման ու ճանաչման կոչերով, խոնարհված, բայց նոր կյանքի խորհրդանիշ ծաղիկներով, մոմերով ու աղոթքով կբարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր… որտեղ հավերժ չլռող լռություն է: