Ավարտվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից առաջին անգամ կազմակերպված «Պետության պահանջարկի վրա հիմնված Demand Driven գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթը և արդեն ամփոփված ու հրապարակված են արդյունքներով հաղթող են ճանաչվել նաև մեր համալսարանի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ տեխնիկական գիտությունների թեկնածու Հովհաննես Քելեջյանը «Ոռոգման համակարգից ջրանցքներից կորուստների գնահատումը և դրանց ժամանակակից կայուն լուծումները» թեմայով և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Էգնատոսյանը՝ «Սևան Դիլիջան թունելի օդափոխության նոր համակարգի իրականացման հնարավորությունների հետազոտում» թեմայով:
Մրցույթը ուղղված էր ՀՀ պետական կառավարման մարմինների պահանջներից բխող սոցիալ տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի աջակցմանը և նպատակ ուներ խթանել գիտության և պետական կառավարման արդյունավետ համագործակցությունը երկրի զարգացման առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ:
ՃՇՀԱՀ ներկայացուցիչների հաղթանակը վկայում է համալսարանի գիտական ներուժի բարձր մակարդակի կիրառական հետազոտությունների կարևորության և պետական նշանակության խնդիրների լուծմանը միտված աշխատանքների արդյունավետության մասին: Այս հաջողությունը ևս մեկ անգամ ընդգծում է համալսարանի դերը գիտություն պետություն համագործակցության ամրապնդման և երկրի կայուն զարգացման գործընթացներում: