Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2020 թ-ի դեկտեմբերի 1-ի հրամանի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հանդիսացել է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու» մրցույթի շահառու և ներգրավվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» համար նախատեսված ֆինանսական ծավալների շրջանակներում ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկում:
Նշենք, որ ՀՀ գիտության կոմիտեն մրցույթ էր հայտարարել 2020թ-ի օգոստոսի 14-ին՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով: