Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆիզիկական պատրաստվածությանը, ինչի մասին վկայում են և՛ աշակերտների ակտիվ մասնակցությունը մրցույթիներին, և՛ նրանց հաղթելու բուռն ցանկությունն ու հաջողություններ գրանցելու անմնացորդ նվիրումը:
Նախորդ շաբաթ դպրոցում մեկնարկել էր վոլեյբոլի կիսամյակային առաջնությունը: Կիսաեզրափակիչ խաղի արդյունքում, եզրափակիչ փուլ դուրս եկան 11-րդ դասարանի հումանիտար և 11-րդ դասարանի տեղեկատվական տեխնոլոգիաների հոսքերը: Թեժ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց 11-րդ դասարանի հումանիտար հոսքը:
Հաջորդիվ նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի առաջնություն: Հաջողություն ենք մաղթում մեր սիրելի աշակերտներին: