(010) 303-300

ՃՇՀԱՀ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԹԻՄԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է «ԱՊԱԳԱՅԻ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցի թիմը, մասնակցելով Էստոնիայի Հանրապետության Տալլինի համալսարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Ապագայի դպրոց» ծրագրի ընտրական փուլին, ընդգրկվել է նախատեսված հինգ դպրոցական թիմերի կազմում։

Դպրոցական թիմը ներկայացնում են տնօրենի ժ/պ Ա. Արզումանյանը, տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Ա. Խաչատրյանը, ինչպես նաև ուսուցիչներ Ս. Հարությունյանը, Մ. Հովհաննիսյանը, Ք. Գրիգորյանը և Մ. Ավագյանը։

Ծրագրի նպատակն է աջակցել դպրոցական թիմերին՝ ստեղծելու հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան կրթություն ապահովող դպրոց։ Մասնակցող թիմերը հնարավորություն կունենան առաջնորդելու կայուն փոփոխությունները դպրոցում, ձևավորելու արդյունավետ կրթական միջավայր և կազմակերպելու ուսուցում՝ հիմնված ապացույցների ու համագործակցության վրա։ Ծրագիրը նախատեսված է իրականացնելու թե՛ առկա, թե՛ առցանց ձևաչափերով։

Սեպտեմբերի 22-ին ՃՇՀԱՀ ավագ դպրոցը հյուրընկալեց ծրագրի ներկայացուցիչներին։ Այցի ընթացքում նրանք հանդիպեցին դպրոցական թիմին, ծանոթացան կրթական ծրագրերին և աշակերտների նախագծային աշխատանքներին։ Հանդիպման առանձնահատուկ մասը դարձավ աշակերտների կողմից կազմակերպված շրջայցը, որի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու դպրոցի առօրյային և ներկա գտնվելու մի քանի առարկաների դասապրոցեսին։

 

29.09.25