Գիտելիքի, գրի և դպրության օրը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտական կրթության քոլեջում մեկնարկեց ուսումնական տարին:
Քոլեջում առաջին կուրսեցիներին դիմավորեցին հանդիսավոր արարողությամբ և իրականացրեցին ճանաչողական շրջայց քոլեջում։
Քոլեջի տնօրեն Ա․ Հովհաննիսյանը շնորհավորեց ուսանողներին քոլեջ ընդունվելու և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, ապա առաջին կուրսի ուսանողներին ծանոթացրեց ուսումնառության համար անհրաժեշտ պայմանների, սովորողների իրավունքների և պարտականությունների մասին:
Միջոցառմանը ուսանողներին ողջունեցին և բարի երթ մաղթեցին ՃՇՀԱՀ աշխատակազմի ղեկավար Հ․ Հովեյանը, ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Գ․ Խաչատրյանը, Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր բաժնի պետ Ն․ Շառոյանը և Արծիվ-մահապարտ զորագնդի 5-րդ դասակի հրամանատար Ս․ Մաթևոսյանը։
Միջոցառման ավարտից հետո ուսանողները պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ շրջեցին քոլեջում և տեղում ծանոթացան քոլեջի կառուցվածքին։