Անցակցվեց ՃՇՀԱՀ միջֆակուլտետային շախմատի մրցաշար, որը կազմակերպել էին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի շախմատի դասախոսներ Լիլիթ Գալոյանն ու Վարսենիկ Ղարսլյանը: Մրցույթում Մերի Թադևոսյանը (Ք 24) աղջիկների ու տղաների պայքարում գրավել է առաջին տեղ, համապատասխանաբար երկրորդ տեղն է գրավել Խաչիկ Կիրակոսյանը (Շ 15), երրորդ տեղ՝ Վարդան Բդոյանը (Ճ 21-2), չորրորդ տեղ՝ Ավետիս Կասմիյանը, հինգերորդ տեղ՝ Անդրանիկ Հովակիմյանը: Երրորդ տեղի համար պայքարում էր երեք մասնակից՝ Վարդան Բդոյան, Ավետիսը Կասմիյան, Անդրանիկ Հովակիմյան, և լրացուցիչ պայքարում հաղթանակ գրանցեց Վ. Բդոյանը:
Աղջիկները գրանցեցին այսպիսի արդյունքներ. առաջին տեղը զբաղեցրեց Մերի Թադևոսյանը (Ք 24), երկրորդ տեղ՝ Սվետլանա Առաքելյանը, իսկ երրորդ տեղ՝ Սերինե Մարգարյանը (Կ 22-2): Ոչ կարգային շախմատասերների մեջ առաջին հորիզոնական զբաղեցրեց Լևոն Մարտիրոսյան (Ճ 11-2):
«Այս անգամ մրցաշարին մասնակցել ցանկացողները շատ էին, դա ավելի ուրախալի է և պարտավորեցնող, որպեսզի մրցաշարերը կազմակերպվեն պարբերաբար և առաջիկայում կկարողանանք պատշաճ կերպով հանդես գալ միջբուհական հարթակներում»,− նշեց կանանց միջազգային գրոսմաստեր, ամբիոնի դասախոս Լիլիթ Գալոյանը