(010) 303-300

ՃՇՀԱՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐ ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվիրակությանը՝ ՃՇՀԱՀ ռեկտորի գլխավորութամբ:

Համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը նախարարին է ներկայացրել համալսարանի գործունեությունը, գիտական նվաճումները, միջազգային համագործակցության շրջանակներն ու բուհի զարգացման հեռանկարները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական կրթության ուղղությամբ որակյալ կադրերի պատրաստման, գիտական, տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները տնտեսության տարբեր ոլորտներում կիրառելու արդյունավետ ուղիները, Հայաստանում նանոտեխնոլոգիաների կիրառությունը շինարարությունում զարգացնելու, այդ ուղղությամբ մրցունակ մասնագետներպատրաստելու հնարավորությունները։

05.11.22