Տեղեկացնում ենք, որ ՃՇՀԱՀ-ի հրատարակչական գործունեությունը կանոնակարգվում է բնագավառի օրենքների, համալսարանի կանոնադրության և ներքին ակտերի պահանջներին համապատասխան:
Համալսարանը հրատարակչական գործունեության շրջանակներում իրականացնում է գիտական պարբերականների, գիտական և ուսումնամեթոդական գրականության հրատարակչական աշխատանքների կազմակերպում ու միջազգայնացում։
Հրատարակչական գործառույթների իրականացումն ունի երկու ուղղվածություն՝ գիտահետազոտական, կրթական և ուսումնամեթոդական:
Համալսարանը հրատարակում է երկու պարբերական.
Ճարտարապետական և ճարտարագիտական հետազոտությունների ամսագիր (E — ISSN : 2738-2656) և ՃՇՀԱՀ գիտական աշխատություններ (ISSN : 1829-4200)
Մենագրությունները, դասագրքերն ու ուսումնամեթոդական ձեռնարկները երաշխավորվում են հրատարակման համալսարանի գիտատեխնիկական ուսումնամեթոդական խորհուրդների կողմից։
Ստորև ներկայացված են վերջին տարիներին համալսարանում հրատարակված որոշ գրքեր, մեթոդական ուղեցույցներ և ձեռնարկներ։