(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ — ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հյուրընկալել էր ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Արմեն Ղուլարյանին, նորանշանակ նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանին և լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանին։

 ՃՇՀԱՀ ղեկավարության հետ տեղի ունեցավ քննարկում՝ նպատակաուղղված ոլորտի առաջնային խնդիրների լուծմանը, ՃՇՀԱՀ-ՀՀ քաղաքաշինության կոմիտե համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Կոմիտեի նախագահ Ա. Ղուլարյանը, կարևորելով երկկողմանի համագործակցությունը, համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնեց: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշեց, որ համալսարանն իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանականերում  պատրաստ է մասնակցություն ունենալ կոմիտեի կողմից առաջակվող ծրագրերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի դարձնել նմանօրինակ հանդիպումները՝ ուսումնական ու վարչական շրջանակներում ոլորտային խնդիրներին լուծում տալու համար:

18.03.21