(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՍՆԱԳԵՏ

«2020 թ. ՀՀ լավագույն ուսանող» մրցանակակիր Խաչատուր Խաչատրյանը, որը գերազանցությամբ ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետը՝ «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությամբ, 2020 թ. հոկտեմբերից  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ամենաերիտասարդ աշխատակիցներից մեկն է: Դեպարտամենտում աշխատում է որպես անվտանգության ինժեներ։ Աշխատանքին զուգահեռ ուսանում է մագիստրատուրայում, նաև ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն է: Հեղինակել է մի շարք գիտական աշխատանքներ:

Համալսարանը համապարփակ գիտելիքներ է տալիս իր ուսանողներին՝ ճարտարապետաշինարարության ոլորտում տեսական գիտելիքները կիրառելու և առավել մրցունակ ու պահանջված մասնագետ դառնալու համար: Այս առումով կարևորում ենք նաև ոլորտի տարբեր կառույցների հետ համագործակցությունները, որոնք ևս նպատակաուղղված են ավելի շատ ուսանողների աշխատանքով ապահովելուն:

https://www.facebook.com/armroad.am/photos/a.193972847387084/3698950506889283

10.03.21