(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ-ի և իտալական IRD Ingenering ընկերության միջև համագործակցությունը նոր որակ է ստանում

<<IRD Ingenering>> իտալական  ընկերության և Ճարտարապետություն և շինարարություն Հայաստանի ազգային համալսարանի  մինչև համագործակցությունը նոր որակ է ստանում և հնարավորություն բացում շինարարական ֆակուլտետի ուսանողների համար՝ նրանք ոչ թե ապագայում, այլ մոտակա ժամանակներում կկարողանան կողք կողքի աշխատել եվրոպական միջազգային ճանաչում ունեցող ըն կերության մասնագետների հետ։

ՃՇՀԱՀ-ի հրավերով համալսարան հյուրընկալել էին <<IRD Ingenering>> ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն և նույն ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Տիգրան Մեսրոպյանը շրջայցից հետո կլոր սեղանի շուրջ կողմերը քննարկեցին համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները։ <<Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություների մեծ շրջանակ կա։>>, — իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը՝ հատկապես կարևորելով ուսանողներին գործնական աշխատանքներում ներգրավվելու հարցը։ Համաձայնելով ռեկտորի հետ  <<IRD Ingenering>> ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն ասաց․ <<Ծանոթանալով ձեր համալսարանի լաբորատորիանների տեխնիկական հագեցվածությանը և գիտական ներուժին, կարծում եմ կարելի է այդ լաբորատորիաններում պատվիրել շին նյութերի փորձարկումներ, քանի որ մենք Հայաստանւոմ լայնածավալ ծրագրեր ենք իրականացնում >>։

 Նշենք, որ <<IRD Ingenering>> ընկերությունը Հայաստանում աշխատում է հյուսիս-հարավ  ճանապարհա — շինարարական ծրագրով և այս կոնտեքստում ընկերության գործառնական ղեկավարը հնարավոր համարեց  համալսարանի շինարարական ֆակուլտետի ուսանողներին ընդգրկել գործնական աշխատանքներում՝ ինչպես այս, այնպես էլ տարածաշրջանում իրականացվող ծրագրերում։

Հիշեցնենք՝ 2021 մայիսի 18-ին <<Էլիտ Պլազա>>-ում՝ ՏԿԵ նախարարության <<IRD Ingenering>> ընկերության և ՃՇՀԱՀ-ի միջև կնքվեց եռակողմ համագործակցության պայմանագիր՝ Շինարարական ճարտարագիտության ամառային դպրոց ստեղծելու մասին։ ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և <<IRD Ingenering>> իտալական ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոնը հանդիպման ընթացքում առանձնակի  կարևորեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության դերը այդ գործընթացում առանձնացնելով փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի  ջանքերը։

28.05.21