ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Հոկտեմբերի 13-16-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը: Մեր համալսարանի պատվիրակությունը հրավիրվել էր Չինաստան՝ մասնակցելու Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանի /ՊՇՃՀ / 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
Այցի շրջանակներում Գ. Գալստյանը և Վ. Եդոյանը ներկա գտնվեցին «Քաղաքաշինության զարգացման ապագա» խորագրով միջազգային սեմինարին,
համալսարանի պատմությանը և գործունեությանը նվիրված ցուցահանդեսին, ինչպես նաև նախապատրաստեցին ՃՇՀԱՀ-ի և ՊՇՃՀ -ի միջև երկկողմ համագործակցության նոր պայմանագրի տեքստը:
Պեկինյան այցը կարևորվեց հատկապես համալսարանի նախագահ, պրոֆեսոր Ժանգ Այլինի, կուսակցական կոմիտեի քարտուղար, պրոֆեսոր Վանգ Յանժոնգի, միջազգային համագործակցության և միջազգային կրթության փոխանակման դպրոցի դեպարտամենտի ղեկավար Քսյաոհոնգ Ժաոյի, ճարտարագիտության դոկտոր Վանգ Սուի հետ հանդիպումներով:
Հյուրերի համար կազմակերպվեց ճանաչողական այցեր համալսարանի վարչական շենքեր, լաբորատորիաներ ու գրադարան: