Գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա մեկնարկը տոնական և լուսավոր է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Միջին մասնագիտական կրթության քոլեջում:
Գիտելիքի անպարտելի ուժը գիտակցելով և կրթության դերը կարևորելով՝ մեծաթիվ ուսանողներ առաջին անգամ ոտք դրեցին քոլեջ՝ ապագայի նկատմամբ մեծ ակնկալիքով ու հույսով:
Քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանը շնորհավորելով ուսանողներին և ողջունելով նորեկներին՝ նշեց, որ գիտելիքն է մարդուն լուսավորողը, անկախացնողը, ստրկամտությունից ազատողը. «Գիտելիքը հզոր զենք է, մարդկային կապիտալ: Միայն գիտելիքի, հմտության ու կարողության միջոցով կարող ենք ուրվագծել և կառուցել մեր ապագան»։ Գիտելիքը մեր հույսն է ու լույսն է՝ ամփոփեց խոսքը տիկին Հովհաննիսյանը՝ բոլորին մաղթելով բարի երթ: