(010) 303-300

ՃՇՀԱՀ-ի մասնակցությունը  Էրասմուս+ ծրագրի All4R&D նախագծին

Ս/թ հունվարի 23ից 26-ը ՃՇՀԱՀ ֆինանսական և տեղեկատվական աշխատանքերի գծով պրոռեկտոր Մարինե Ղազարյան, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի վարիչ Մհեր Մարկոսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Գոհար Ավետիսյանն ու դասախոս Հասմիկ Հակոբյանը մասնակցել են Մակեդոնիայի Սկոպյե քաղաքի Կիրիլ և Մեթոդիուս համալսարանում (որպես նախագծի համակարգող բուհ) կազմակերպված Էրասմուս+ ծրագրի ALL4R&D (Ակադեմիաարդյունաբերական համագործակցության խթանումը համագործակցային և ազատ, նորարարական հարթակի միջոցով՝ հանուն Հետազոտության  և Զարգացման) նախագծի մեկնարկային հանդիպմանը:

Վերոնշյալ մեկնարկային հանդիպմանը կոնսորցիումի անդամհամալսարանների, կազմակերպությունների կողմից ներկայացվել է վերջիններիս մասին տեղեկատվություն, ինչպես նաև ակնարկ նախագծի, հաջորդ երեք տարիների ընթացքում նախագծի շրջանակում կատարվելիք քայլերի ու կոնսորցիումի անդամերկրներում (Մակեդոնիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Գերմանիա, Բոսնիա և Հերցոգովինա ու Հայաստան), համալսարաններում և կազմակերպություններում տեղեկատվության տարածման վերաբերյալ: Երկօրյա ակտիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են բոլոր քայլերն ու գործողությունները, որոնք պետք է իրականացվեն կոնսորցիումի անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից եռամյա նախագծի շրջանակում:

Հունվարի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ Բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների բարելավման հերթական 4-րդ հանդիպումը, որին հրավիրված էին 107 երկրների մրցույթը հաջողությամբ հաղթահարած 147 ծրագրերի ներկայացուցիչներ: Մեր համալսարանից  հանդիպմանը մասնակցելու հրավեր էր ստացել պրոռեկտոր Մ. Ղազարյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին ծրագրերի իրականացման ադմինիստրատիվ, ֆինանսական և պայմանագրային ասպեկտները, ինչպես նաև եվրոպական և միջազգային համագործակցության զարգացման տենդենցները ու ուղղությունները:

02.02.19