(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆ՝ ԳԻՏԿՈՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հուլիսի 30-ի N 1228-Ա/2 հրամանով  հաստատվել է ս.թ. մայիսի 27-ին հայտարարված  Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:  Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա: 

ՃՇՀԱՀ-ի կողմից ներկայացված «Բազալտային թելքերի և ածխածնային նանոկառուցվածքների հավելումներով նոր սերնդի կոմպոզիատային բետոնե պաշտպանական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում» թեման (ղեկավար՝ Ավետիք Արզումանյան) 12 հաղթող գիտական թեմաների շարքում է և երաշխավորվել է ֆինանսավորման:

ՃՇՀԱՀ-ը մշտապես մասնակցում է նմանօրինակ մրցույթների՝ ներկայացնելով գիտական արդիական խնդիրներ շոշափող թեմաներ:

07.08.21